ԿրթությունՀայաստան

Երկու տարի անընդմեջ կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները կզրկվեն դպրոցում աշխատելու իրավունքից

Այս տարի ուժի մեջ կմտնի «Հանրակրթության մասին» օրենքով և համապատասխան ենթաօրենսդրական ակտերով սահմանված դրույթը, ըստ որի՝ այն ուսուցիչները, որոնք երկրորդ տարին անընդմեջ չեն հաղթահարի կամավոր ատեստավորումը, այլևս չեն կարողանա շարունակել իրենց աշխատանքը դպրոցում։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ այս նորմը միտված է բարձրացնել հանրակրթության որակը և ապահովել, որ դպրոցներում դասավանդեն միայն այն մասնագետները, որոնք բավարարում են անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների չափանիշներին։

Կամավոր ատեստավորումը նախատեսված է որպես ուսուցիչների մասնագիտական գիտելիքների և մեթոդական կարողությունների գնահատման գործընթաց։ Չնայած այն անվանվում է «կամավոր», մի շարք դեպքերում այն դառնում է ուսուցչի հետագա աշխատանքը որոշող հիմնական գործոնը։

Սեդա Մարտոյան