Տղամարդկանց շախմատի Հայաստանի հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացքի մեջ է շախմատի 45-րդ համաշխարհային օլիմպիադան։
Մրցումային հինգերորդ օրը տղամարդկանց Հայաստանի հավաքականը հաղթանակի հասավ Շվեդիայի նկատմամբ։ Տղամարդիկ կարողացան 2,5-1,5 հաշվով առավելության հասնել։ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի խաղացին։
Վճռորոշ պարտիայում խաղի ելքը հաղթանակով վճռեց Գաբրիել Սարգսյանը։ 46-րդ քայլին շվեդ գրոսմայստերը կնքեց իր պարտությունը։