Կանանց շախմատի Հայաստանի հավաքականը շարունակում է անպարտելի մնալ
Հունգարիայում շարունակվում է շախմատի համաշխարհային օլիմպիադան։
Հինգերորդ խաղափուլում կանայք 2,5-1,5 հաշվով առավելության հասան չինացիների նկատմամբ՝ տոնելով մրցաշարում 5-րդ անընդմեջ հաղթանակը։
Լիլիթ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանն իրենց պարտիաները հաղթանակով ավարտեցին, Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց, միակ պարտությունը կրեց Մարիամ Մկրտչյանը։
Կանանց Հայաստանի հավաքականը շարունակում է անպարտելի մնալ՝ հնարավոր 5 հաղթանակից հաղթելով բոլոր մրցախաղերում։