ՀայաստանՍպորտ

Աբովյանում չեմպիոնի գլխավոր հավակնորդների պայքարում ուժեղ գտնվեց «Նոան»

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում 8-րդ տուրի կենտրոնական խաղում գործող չեմպիոն «Փյունիկը» մրցեց Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի ուղեգիր նվաճած «Նոայի» դեմ, որը չեմպիոնի գլխավոր հավակնորդն է, և պարտվեց 0։2 հաշվով։

Ռուի Մոտայի սաները Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում կարողացան վստահ հաղթանակի հասնել։ «Նոայի» կազմում գոլով աչքի ընկան Գոնսալո Գրեգորիոն (47՛) և Վիրջիլ Պինսոնը (60՛)։ 

Առաջնության վերջին 2 խաղունն հաղթանակ չտոնած «Նոան», վաստակելով 3 միավոր, միավորների քանակով հավասարվեց «նռնագույններին»։

Այս հանդիպումից հետո «Նոան» 10 միավորով 5-րդն է, «Փյունիկը»՝ 6-րդը նույնքան միավորով։ «Նոան» մեկ հանդիպում քիչ է անցկացրել։