ԿրթությունՀայաստան

Ռուսական տունը Հայաստանում երեխաների համար անցկացնում է անվճար ռոբոտաշինության դասընթացներ

Ռուսական տունը (Ռոսսոտրուդնիչեստվո) Հայաստանում կազմակերպում է չորսամսյա անվճար ռոբոտաշինության դասընթացներ երեխաների և դեռահասների համար։ Դասընթացները կսկսվեն օգոստոսի 25-ից և կտևի 4 ամիս։ Դրանք նպատակ ունեն զարգացնել մասնակիցների ռուսաց լեզվի գիտելիքները, հմտությունները ռոբոտաշինության ոլորտում, ինչպես նաև ծանոթացնել ռուսական գիտության ժամանակակից նվաճումներին ու Ռուսաստանի առաջատար համալսարանների ճարտարագիտական մասնագիտություններին։

8–14 տարեկան երեխաների համար դասընթացները ներառում են «Ռոբոտաշինության առաջին քայլերը» և «Էլեկտրոնիկա և էլեկտրատեխնիկա» ծրագրերը, իսկ 14–18 տարեկան մասնակիցների համար՝ «Կոդեր և մեքենաներ» ծրագիրը։

Միջոցառումն իրականացվում է «Ռուսական ճարտարագիտական դպրոց» (ՌԻՇ) միջազգային կրթական նախագծի շրջանակներում, որի շրջանակներում կմասնակցեն նաև Աբխազիայի, Բելառուսի, Վիետնամի, Եգիպտոսի, Զամբիայի, Ղրղզստանի, Մոնղոլիայի, Տաջիկստանի, Տանզանիայի և Եթովպիայի դպրոցականներ ու ուսանողներ։