ԿրթությունՀայաստան

Քոլեջի տնօրենը ուսանողներից կաշառք է ստացել բարձր գնահատականների ու ատեստատ ստանալու համար

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քոլեջի տնօրենը տարիներ շարունակ ուսանողներին դասերից ազատելու, բարձր գնահատականներ ապահովելու և ավարտական ատեստատ տալու համար գումար է վերցրել։

Հետաքննության տվյալներով՝ տնօրենը ուսանողներից մեկից անձամբ է պահանջել ու ստացել կաշառք՝ դասերին չհաճախելու և անհրաժեշտ գնահատականներ ստանալու համար։ Մյուս դեպքերում նա գործել է միջնորդի միջոցով՝ գումար վերցնելով ծնողներից։ Այս ամենի արդյունքում ուսանողները ստացել են բարձր գնահատականներ և տեղափոխվել հաջորդ կուրս՝ չնայած ցածր առաջադիմությանը կամ բացակայություններին։

Տնօրենին մեղադրանք է առաջադրվել մի քանի դրվագով կաշառք ստանալու համար։ Նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք և պաշտոնավարման կասեցում։ Կաշառք տված ուսանողների ծնողներից մեկին ևս նախաքննության ընթացքում ընտրվել է նույն խափանման միջոցը։

Գործը արդեն ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան։