ԿրթությունՀայաստան

Դասերը Երևանի դպրոցներում սկսվում են 08։15-ից․ որքանո՞վ են երեխաներն ու ծնողները հարմարվել փոփոխությանը

Երևանի քաղաքապետարանը օգոստոսի 29-ին որոշում էր ընդունել, ըստ որի՝ Երևանի բոլոր հանրակրթական դպրոցներում դասերը կսկսվեն ոչ թե 08։30-ին, այլ 08։15-ին։ Քայլի հիմնական նպատակը մայրաքաղաքում առավոտյան ժամերին երթևեկության խցանումների նվազեցումն էր։

Սեպտեմբերի 1-ին արդեն գործնականում երևաց, թե որքանով է նոր ժամանակացույցը ազդում դպրոցականների ու նրանց ընտանիքների առօրյայի վրա։ Amnews-ը փորձեց պարզել՝ արդյոք երեխաներն ու ծնողները հարմարվել են փոփոխությանը, և ինչ արձագանքներ կան։

Արդեն ուսումնական տարվա առաջին օրը պարզ դարձավ, որ երեխաների համար նոր ժամացույցին հարմարվելն այնքան էլ հեշտ չէ։ Տարբեր դպրոցների աշակերտներ նշում են, որ շուտ արթնանալը դժվար է տրվում, իսկ առավոտյան ակտիվությունը պահպանելը՝ առավել ևս։

Ծնողները ևս մտահոգություններ ունեն։ Նրանցից մի մասը շեշտեց, որ երեխաների կենսաբանական ռիթմը խախտվել է։

Amnews-ը զրուցեց նաև համալսարանների ուսանողների հետ։ Նրանք էլ ասում են, որ իրենց առավոտյան դասերի ժամերին առանձնապես փոփոխություն չեն նկատում։

Տրանսպորտային վիճակը փաստում են նաև նավիգացիոն տվյալները․ ըստ Yandex-ի վերջին ցուցանիշների՝ Երևանի փողոցներում առավոտյան 8։30–10։00-ն ընկած ժամանակահատվածում Երևանում գրանցվել է 7-բալ խցանում։

Սեդա Մարտոյան