ԿրթությունՀայաստան

Հայ աշակերտուհին նվաճել է բրոնզե մեդալ ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում

Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի տասներկուերորդ դասարանի աշակերտուհի Արփի Պրազյանը հաղթել է բրոնզե մեդալ Գերմանիայի Բոնն քաղաքում անցկացված ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների հինգերորդ միջազգային բաց օլիմպիադայում։

Օլիմպիադային այս տարի մասնակցել են շուրջ երկու հարյուր քսանյոթ աշակերտուհի վաթսուն տարբեր երկրներից։

Օլիմպիադային յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը չորս մասնակից

Հայաստանը հանդես է եկել լիարժեք կազմով՝ չորս մասնակցով։

Հայկական թիմում ընդգրկված էին նաև Քրիստինա Հայրապետյանը Քվանտ վարժարանի տասնմեկերորդ դասարանից, Էմմա Կարապետյանը նույն ֆիզմաթ դպրոցի տասներկուերորդ դասարանից, ինչպես նաև Սուսաննա Գրիգորյանը Գյումրու ՀԱՊՀ ավագ դպրոցի աշակերտուհի։

Մրցույթն անցկացվել է երկու փուլով, իսկ թիմը ղեկավարել են ԵՊՀ ներկայացուցիչներ Արմեն Անդրեասյանը, ով դասախոս է, և Սամվել Անդրեասյանը, ով համալսարանի ուսանող է։

Սեդա Մարտոյան