ՀայաստանՍպորտ

ՀՊԼ․ «Արարատ-Արմենիան» հաղթեց ու բարձրացավ առաջին հորիզոնական

Ֆաստեքս Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Արարատ-Արմենիան» ՀՖՖ Տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայում առավելության հասավ ԲԿՄԱ-ի նկատմամբ։

Վարդան Մինասյանի գլխավորած ակումբը 2։0 հաշվով հաղթանակի հասավ։ 

Հանդիպման հաշիվը 36-րդ րոպեին Ջոնաթան Դուարտեի փոխանցումից հետո բացեց Ալվին Տերան։ Խաղադաշտի կենտրոնում գնդակը խլելուց հետո Ալվին Տերան արագ գրոհ կառուցեց, որը քենիացի ֆուտբոլիստը ավարտեց գոլով։ Այս գոլը 27-ամյա կիսապաշտպանի համար երկրորդն էր այս մրցաշրջանում։

Հանդիպման 67-րդ րոպեին «Արարատ-Արմեննիան» կրկնապատկեց առավելությունը․ Արթուր Սերոբյանի՝ անկյունայինից կատարած փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Տենտոն Յենեն, ում համար այս գոլը երկրորդն էր այս մրցաշրջանում։

«Արարատ-Արմենիան», այս հաղթանակից հետո վաստակելով 18 միավոր, բարձրացավ առաջին հորիզոնական։ ԲԿՄԱ-ն, ունենալով 7 միավոր, ութերորդն է։

Ամբողջ հանդիպումը՝ ստորև․