ՀայաստանՌազմական

Պաշտպանության նախարարն ընդունել է Արգենտինայի դեսպանին

Սեպտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին: Այս մասին հազորդում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից։

Անցած տարի Արգենտինան Հայաստան էր ուղարկել հումանիտար օգնություն՝ Ադրբեջանի կողմից կազմակերպված էթնիկ զտման արդյունքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար։