ԱշխարհՌազմական

Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Լիբանանին

Իսրայելը սեպտեմբերի 19-ին սկսել է հարվածներ հասցնել Լիբանանի հարավում գտնվող «Հըզբոլլահի» դիրքերին և զինապահեստներին։ Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ սկսվել է իսրայելա-լիբանանյան երրորդ պատերազմը։ Այս տեղեկությունները հաստատում են նաև Իսրայելի պաշտպանության նախարարությունից։

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը նույնպես հայտարարել էր պատերազմի մասին և նշել, որ Գազայի հատվածում տեղակայված 98-րդ դիվիզիան տեղափոխվելու է երկրի հյուսիս՝ Լիբանանի հետ սահման։

Իր հերթին՝ մինչև հարձակումը «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահը հայտարարել էր, որ փեյջերների պայթեցմամբ Իսրայելը անցել է բոլոր «կարմիր գծերը»։ Նա նշել է, որ խմբավորումը պատասխան հարված կհասցնի այդ գործողությունների համար:

Սաթենիկ Ավետիսյան