ՖԻԴԵ-ն շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականին ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ
Շախմատի 45-րդ օլիմպիադայի 8-րդ մրցափուլի գիշերը Բուդապեշտում տեղի ունեցավ շախմատի գալահամերգ՝ նվիրված շախմատի միջազգային ֆեդերացիայի 100-ամյակին, նշվեց շախմատային համայնքում գրոսմայստերների, հավաքականների և կազմակերպությունների բացառիկ ձեռքբերումներն ու ներդրումները, որտեղ Հայաստանի տղամարդկանց հավաքականին ճանաչվեց 100-ամյակի լավագույն թիմ։
ՖԻԴԵ-ի պաշտոնական էջը մեկնաբանել է նվաճումը․
«Մեկ զինվորը լավն է, բայց եթե ունես հիանալի թիմ, կարող ես շրջել աշխարհը»: Թեև ԽՍՀՄ թիմը կլինի անպարտելի առաջատար թե՛ տղամարդկանց և թե՛ կանանց կատեգորիաներում՝ ըստ օլիմպիադայի մեդալների քանակի, ժյուրին որոշեց ընտրել ներկայումս գոյություն ունեցող լավագույն թիմին: Հայաստանը գերազանցել է մյուսներին՝ հաղթելով երեք անգամ, իսկ Չինաստանը վերջին տասը տարում երկու ոսկե մեդալ է նվաճել օլիմպիադայում։
«100-ամյակի լավագույն թիմ» մրցանակը ստացավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Գեւորգյանը։
ՖԻԴԵ-ն նաև պարգևատրեց Սմբատ Լպուտյանին որպես լավագույն տղամարդ շախմատիստ։
Սմբատ Լպուտյանը հայ շախմատի գրոսմայստեր է և շախմատի ուսուցիչ: Նրա ղեկավարությամբ շախմատը ներդրվեց հայկական դպրոցներում, և նա երկար տարիներ ղեկավարեց ՖԻԴԵ-ի կրթական հանձնաժողովը՝ խթանելով շախմատի կրթությունն ամբողջ աշխարհում։ Ներկայումս ավելի քան 25 միլիոն երեխա է մասնակցում կրթական շախմատի դասերին, ընդ որում ՖԻԴԵ-ն մտադիր է առաջիկա տարիներին այդ թիվը կրկնապատկել, — նշել է ՖԻԴԵ-ն։