Վերջին հաղթանակից անցել է 3 տարի․ ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը կրկին պարտվեց
Եվրոպայի մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական փուլի E խմբում Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով պարտվեց Ալբանիայի հասակակիցներին։
Հանդիպման միակ գոլը խփվեց 57-րդ րոպեին․ ինքնագոլի հեղինակ դարձավ «Վեսթ Արմենիայի» պաշտպան Ավենտիս Ավենտիսյանը։
Հայաստանի երիտասարդական հավաքականի վերջին տարիների հանդիումների արդյունքները, ինչպես գլխավոր թիմում, մտահոգիչ են։ Հավաքականի վերջին հաղթանակը 2021 թվականի սեպտեմբերի 2-ին է գրանցվել։ Այդ խաղում երիտասարդական թիմը տանը հաղթանակի հասավ Ֆարերյան կղզիների նկատմամբ (2։0)։
Վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի երիտասարդական հավաքականը 29 խաղից հետո տարել է 2 հաղթանակ՝ գրանցելով 24 պարտություն և 3 ոչ-ոքի։ Այս խաղերում երիտասարդական հավաքականը խփել է 10 գոլ՝ սեփական դարպաս բաց թողնելով 76-ը։
Վերջին ընտրական մրցաշարում երիտասարդական հավաքականը վերջինն էր՝ վաստակած 2 միավորով։