Ֆրանսիայում Միսաք Մանուշյանի անունով դպրոց է անվանակոչվել
Ինչպես հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի կողմից միաձայն ընդունված որոշման համաձայն՝ Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի և իր կնոջ՝ Մելինե Մանուշյանի անվամբ դպրոց է անվանակոչվել։
Դպրոցի բացման արարողությանը ներկա էին նաև Ֆրանսիայի Սենատի փոխնախագահը, Ազգային ժողովի և Սենատի անդամները, ինչպես նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչները։
Իր ելույթում Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը նշել է, որ Մանուշյանը դարձել է հայ-ֆրանսիական բարեկամության կարևորագույն խորհրդանիշ։