3+3 ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում
Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 18-ին կհանդիպեն Ստամբուլում։ Տարածաշրջանային խաղաղությանը ուղղված հանդիպումը միտված է երկրների միջև կայունությանն ու համագործակցությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի արտգործնախարարը։
Ինչպես Թեհրանում նույն ձևաչափով կայացած հանդիպմանը, այնպես էլ հիմա Վրաստանը ներկա չի գտնվելու հանդիպմանը։ Սա մեկնաբանվում է Վրաստան-Ռուսաստան հարաբերություններով։
2020 թվականի արցախյան հակամարտությունից հետո տարածաշրջանի 6 երկրները՝ Հայաստանը, Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը և Վրաստանը համագործակցության նպատակով սկսեցին խոսել 3+3 ձևաչափով հանդիպումների մասին։ 2021 թվականին Մոսկվայում կայացած փոխարտգործնախարարների նախանիստից հետո 2023 թվականի հոկտեմբերին Թեհրանում հանդիպել են արդեն 5 երկրների արգործնախարարները։