ՀայաստանՍոցիալական

Երևանում շարունակվում են ապամոնտաժվել գովազդային վահանակները

Մայրաքաղաքում շարունակվում է 2022 թվականից մեկնարկած ապօրինի տեղադրված և տիրազուրկ արտաքին գովազդային վահանակների ապամոնտաժումը։

Քաղաքապետարանը պարբերաբար հայտնում է ապամոնտաժված վահանակների մասին։ Այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 4000-ից ավելի գովազդային վահանակներից 2874-ը ապամոնտաժվել է:

Մինչև այս տարվա հուլիսը Երևանում 500-ից ավելի մեծ տեղեկատու դաշտով գովազդային վահանակ է ապամոնտաժվել: Գովազդային վահանակների ապամոնտաժման նպատակն է մայրաքաղաքի ճարտարապետությունը երևացող դարձնել։