Թանգարանների այցելուների թիվը 2023 թվականին ավելացել է
Հայաստանի տարածքում թանգարան այցելողների թիվը 2023 թվականին ռեկորդային աճ է գրանցել։ Հայաստանի վիճակագրական կոմիտեն որոշակի տվյալներ է ներկայացրել, որոնցում հստակ երևում է այս պատկերը։ Հայաստանում գրանցված 100 թանգարանները նախորդ տարի ունեցել են մոտ 3,4 միլիոն այցելու։
Օգոստոսին վարչապետը հայտարարություն էր արել թանգարանների մասին՝ նշելով որ թանգարանային գործը մութ անտառ է պետության համար։ Նա մատնանշել էր, որ թանգարանները քիչ այցելուներ ունեն, քիչ եկամուտ են բերում և պետք է կառավարությունը քայլեր ձեռնարկի այդ խնդիրը լուծելու համար։ Սակայն թվերը լրիվ հակառակն են ապացուցում:
Ամենաշատ այցելուներն ունեն Երևանի թանգարանները (տարեկան միջինում 2 միլիոն և ավել)։ Դա կարող է պայմանավորված լինել նաև այն հանգամանքով, որ այստեղ է կենտրոնացած Հայաստանի թանգարանների մեծ մասը (100-ից 63-ը)։ Հետո տրդեն մյուս մարզերն են։