Նյու Յորքում կայացել է Միրզոյան-Բայրամով-Բլինքեն եռակողմ հանդիպումը
Սեպտեմբերի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև եռակողմ հանդիպումը։ Լրագրողների համար դռնփակ նիստով կայացած քննարկումները տևել են շուրջ մեկուկես ժամ։
Հայտնի է դարձել, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները և պայմանավորվել ամեն ինչ անել հնարավորինս սեղմ ժամկետում պայմանագիրը կնքելու համար։
Սա եռակողմ հանդիպման առաջին փորձը չէ։ Նախկինում նույնպես տեղի են ունեցել Միրզոյան-Բայրամով-Բլինքեն եռակողմ հանդիպումներ։ 2022 թվականին կողմերը հանդիպել էին ՄԱԿ-ի ԳԱ-ի 77-րդ նստաշրջանի ընթքացքում և քննարկել իրավիճակը Արցախում և խոսել ռազմագերիների վերադարձի խնդրի մասին։
2024 թվականի հուլիսի 10-ին կողմերը կրկին հանդիպել են՝ քննարկելու «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կետերը և պատրաստակամություն հայտնել ջանքեր ներդնել տարածաշրջանում խաղաղության հասնելու համար։