ՀայաստանՔաղաքականություն

Հայաստան-Իրան-Թուրքիա շփումներ․ Իրանի առաջին փոխնախագահը կժամանի Հայաստան

Ինչպես գրում է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, իր առաջին տեղակալ Մոհամմեդ Ռեզա Արեֆն առաջիկա օրերին կժամանի Հայաստան։

«Առաջիկա օրերին Պակիստան և Հայաստան կմեկնի իմ առաջին տեղակալը։ Հուսով ենք, որ այս ուղևորությունները կբարելավեն մարդկանց կյանքը։ Իրանի 14-րդ կառավարությունը ձգտում է ողջ աշխարհի հետ քաղաքական և տնտեսական դիվանագիտություն հաստատելուն՝ Արևմուտքից Արևելք, Նյու Յորքից մինչև Սամարղանդ: Ինչպես և խոստացել էինք, Արևելքի և Արեւմուտքի հետ փոխգործակցելու ենք՝ հիմնվելով ազգային շահերի վրա»,- գրել է Փեզեշքիանը X-ի իր միկրոբլոգում։

Հետաքրքիր է, որ վերջերս Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդիպել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ ԷրդողանինԼ Հանդիպման ընթացքում կողմերը կշարունակեն զարգացնել հարաբերությունները բոլոր ոլորտներում։

Թուրքիայի նախագահը նաև հանդիպել էր ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նվիրելով իր գիրքը։