ՀայաստանՏնտեսություն

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կայցելի Հայաստան

Հոկտեմբերի 1-ին Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը աշխատանքային այցով կլինի Հայաստանում։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի մամուլի գրասենյակից։ Մինչև Հայաստան գալը՝ սեպտեմբերի 30-ին Միշուստինը պաշտոնական այցով կհանդիպի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Միության անդամ երկրների վարչապետերը կդիտարկեն ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները մինչև 2030 թվականը։

Եվրասիական միջկառավարական խորհրդի աշնանային հանդիպումներն ավանդաբար անցկացվում են Հայաստանում։ Միշուստինը 2020 թվականից ի վեր մասնակցում է խորհրդի նիստերին։

2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանը ստանձնել է նախագահությունը Եվրասիական տնտեսական միության մարմիններում և տարվա ընթացքում նախագահելու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը, Եվրասիական միջկառավարական խորհուրդը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը։