Անցկացվել է «Մայլեռ ձմեռային խաղեր 2026․ դիվանագիտությունը լեռներում» միջոցառումը
Արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» լեռնադահուկային համալիրում կայացել է «Մայլեռ ձմեռային խաղեր 2026․ դիվանագիտությունը լեռներում» խորագրով միջոցառումը, որը համատեղ կազմակերպել էին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և «Մայլեռ Մաունթին Ռեզորթ»-ը։
Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների շուրջ 130 ներկայացուցիչներ։
Միջոցառման նպատակն էր սպորտային դիվանագիտության միջոցով ամրապնդել գործընկերային կապերը, ինչպես նաև միջազգային հանրությանը ներկայացնել Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը և ձմեռային հանգստի հնարավորությունները։
Միջոցառման ընթացքում անցկացվեցին լեռնադահուկային սպորտի և սնոուբորդի մրցումներ կանանց ու տղամարդկանց անվանակարգերում:
«Մայլեռ ձմեռային խաղեր 2026․ դիվանագիտությունը լեռներում» միջոցառումը հանդիսանում է հանրային դիվանագիտության խթանմանն ուղղված միջոցառումների շարքի մաս:

