Փաստաբանը քրեակատարողական հիմնարկ թմրանյութ է տեղափոխել. նա ձերբակալվել է
Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում փաստաբան է ձերբակալվել։ Նրա մոտ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգված։
Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ 2026 թվականի փետրվարի 21-ին կալանավորված անձանց հետ տեսակցության եկած փաստաբանը ենթարկվել է խուզարկության։ Վերջինիս պայուսակից՝ փաստաթղթերի տակից, հայտնաբերվել է 10 մլ տարողությամբ սպիտակ թափանցիկ ներարկիչ՝ առանց հետնամասի, երկկողմանի հալեցված վիճակով։
Ներարկիչի մեջ եղել է 8,44 գրամ քաշով թմրամիջոցի նմանվող մուգ շագանակագույն փոշենման զանգված։
Փաստաբանը ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության օպերատիվ վարչության աշխատակիցների կողմից և հայտնաբերված նյութի հետ ներկայացվել ՀՀ Քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

