ԱշխարհՌազմական

Ռուսաստանում առաջին անգամ լրագրողը ստացել է «Ռուսաստանի հերոս» կոչումը

«Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության» թղթակից Եվգենի Պոդդուբնին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհել է «Ռուսաստանի հերոս» կոչումը։

Նա ՌԴ պատմության մեջ առաջին լրագրողն է, ով ստացել է այդ կոչումը։ Նա կոչումը ստացել է պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և հերոսության համար։

Հեռուստաընկերության ռազմական թղթակիցը օգոստոսի 7-ին վիրավորվել էր Կուրսկի շրջանում։ Լրագրողը ստացել էր ծանր այրվածք, գլխուղեղի տրավմատիկ և դեմքի վնասվածք։

Շուշան Ասրյան