ԱշխարհՔաղաքականություն

Իրանի խորհրդարանը փակ նիստով քննարկել է Իսրայելի դեմ պատասխան հարվածը

Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը փակ նիստով քննարկումներ է անցկացրել «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահի սպանության համար Իսրայելին համարժեք պատասխան տալու առնչությամբ։ Mehr լրատվական գործակալությունից հայտնում են, որ խորհրդականները քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները։

Հանդիպման ընթացքում պաշտոնյաները առաջարկներ են ներկայացրել, թե ինչպես կարելի է վրեժ լուծել Իսրայելից։ Բոլոր առաջարկները ներկայացվելու են Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին։ Վերջինս էլ ընտրելու է վրեժխնդիր լինելու ուղիները։

«Հըզբոլլահի» առաջնորդ Նասրալլահը մահացել է սեպտեմբերի 27-ին Բեյրութիում տեղակայված կենտրոնական շտաբի վրա Իսրայելի օդային հարձակման հետևանքով։