Լիբանանը հաստատել է Հասան Նասրալլահի մահվան մասին լուրը
Լիբանանյան լրատվամիջոցները և «Հըզբոլլահը» հաստատել են Հասան Նասրալլահի մահվան մասին լուրերը։ Նա մահացել է սեպտեմբերի 27-ին Բեյրութի հարավային արվարձան Դահիայում տեղակայված «Հըզբոլլահի» կենտրոնական շտաբի վրա հարձակման հետևանքով։ Նրա հետ մահացել են նաև մի խումբ այլ հրամանատարներ։
Իսրայելը ավելի վաղ հայտարարել էր, որ իրենց հարձակումը հասել է նպատակակետին։
Հասան Նասրալլահը «Հըզբոլլահը» ղեկավարել է ավելի քան 32 տարի։