Հայաստանը Ադրբեջանին է առաջարկել խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթը
Հայաստանը Ադրբեջանին է առաջարկել խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթը, սրա մասին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) նիստում։
ԱԽ քարտուղարը նշել է, որ Հյաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթը և վերահաստատել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու Հայաստանի պատրաստակամությունը:
ԱԽ քարտուղարը մասնավորապես անդրադարձել է «խաղաղության խաչմերուկին», ինչպես նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին։
Խաղաղության պայմանագրի հարցի վերաբերյալ տարածաշրջանի երկրները ևս անդրադարձել են, հատկապես պետք է նշել Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից, որտեղ Փաշինյանը հայտարարեց, որ «այժմ, այս պատմական հնարավորությունից օգտվելու և փակուղի մտնելու վտանգից խուսափելու համար Հայաստանն առաջարկում է վերցնել այն, ինչ արդեն համաձայնեցվել է Համաձայնագրի նախագծում, ստորագրել այն, ունենալ խաղաղության Համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև, այնուհետև շարունակել մնացած հարցերի շուրջ բանակցությունները: Մենք պատրաստ ենք դա անել հենց հիմա»:
Օրեր առաջ էլ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Միշուստինըով ժամանել է Երևան, հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև ճանապարհների բացումը հնարավոր է 2020 թվականի պայմանավորվածությունների շրջանակներում։
Ադրբեջանակն կողմից էլ հնչում են հայտարարություններ, թե Հայաստանի հետ պայմանագրի կնքումը հնարավոր է միայն, եթե Հայաստանը փոխի Սահմանադրությունը, քանի որ այնտեղ կան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։