Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության բյուջեն կրկնապատկվել է
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը երեկ կայացած նիստի ժամանակ քննարկման ներկայացրեց 2025 թվականի պետբյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը։
Պետբյուջեի նախագծով՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բյուջեն նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է։ 2025 թվականին բյուեջն կկազմի 47,5 մլրդ դրամ կամ 122 միլիոն դոլար։
Պաշտպանական տեխնոլոգիաների զարգացման ծախսերը կմնան նույնը, ինչ նախորդ տարի էր՝ 5,7 մլրդ դրամ կամ 15 միլիոն դոլար։