Վենեսուելայի նախագահը Իլոն Մասկին մեղադրել է երկրում հեղաշրջման փորձ կատարելու մեջ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մեղադրել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկին երկրում հեղաշրջման փորձ ֆինանսավորելու մեջ։
Նախագահը հայտարարել է, որ Մասկը շուրջ 1 միլիարդ դոլար է ներդրել հեղաշրջման, ֆաշիստական ապստամբության և Վենեսուելայի ընտրական գործընթացի դեմ բռնության մեջ։ Ամերիկացին չի անդրադարձել Մադուրոյի հայտարարությանը։
Մադուրոն արգելափակել է երկրում X-ի օգտագործումը՝ հայտարարելով, որ Մասկը դրա միջոցով բռնության, հեղաշրջման ու սպանության կոչեր է արել։ Հատկանշական է, որ X-ը օգոստոսին 10 օրով կրկին արգելափակվել էր։
Վենեսուելայի նախագահը նաև հայտնել է, որ հեղաշրջման փորձի հետևում կանգնած է ԱՄՆ կառավարությունը։
Նշենք, որ հուլիսի 28-ին Վենեսուելայում կայացան նախագահական ընտրությունները։ Մադուրոն հաղթել է ձայների 51,95 %-ով։