«Պաշտպանության նախարարությունը պայմանագրեր կնքել է հայրենական 27 արտադրողների հետ». Մխիթար Հայրապետյան
Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ Պաշտպանության նախարարությունը 52 եռամյա պայմանագիր է կնքել հայկական ռազմարդյունաբերական 27 ընկերությունների հետ, որոնց ընդհանուր բյուջեն կազմում է 171 մլրդ դրամ։
ԲՏԱ նախարարը նշեց, թե ինչու է Կառավարությունը շահագրգռված զարգացնելու հայրենական ռազմարդյունաբերությունը։
Ամենաառաջին եւ ամենագլխավոր նպատակը ռազմական արդյունաբերության զարգացմամբ ապահովել տեխնոլոգիական առաջընթաց զինված ուժերի համար։ Այս 8 ամիսների ընթացքում ռազմարդյունաբերական ընկերությունները վճարել են շուրջ 6 միլիարդ դրամի հարկեր։ Ռազմաբերական ռեեստրում գրանցված է մոտ 60 ընկերություն, որտեղ աշխատում են շուրջ 2500 մասնագետներ։
Հայրապետյանը նշեց նաև երկրորդ հիմնական նպատաը՝ կարևորելով Հայաստանի միջազգային իմիջը։
Աչքի ընկնող զինատեսակներն են արտադրվելու, որոնք փոխելու են Հայաստանի միջազգային իմիջը եւ բարձրացնելու են Հայաստանի կշիռը՝ քաղաքական, աշխարհաքաղաքական, դիվանագիտական, առեւտրային բոլոր հարաբերություններում աշխարհի տարբեր երկրների հետ
Այն հարցին, թե ինչ ռազմավարություն կա մշակված այս ոլորտում՝ նախարարը նշեց, որ որպես այդպիսին ռազմարյունաբերության զարգացման չկա ծրագիր
Ռազմարդյունաբերության զարգացման ծրագիր որպես այդպիսին չկա։ Վերջին անգամ այն թարմացվել է 2018 թվականին, սակայն դրանից հետո շատ բաներ են փոխվել։ Կարծում եմ, որ առնվազն առաջիկա 1 տարվա ընթացքում մենք պարտավոր ենք ունենալ ռազմավարություն, որի շուրջ արդեն իսկ մենք աշխատանքները սկսել ենք։
Նախարարը հայտնել է նաև, որ պաշտպանության նախարարությունը պայմանագրեր է կնքել մի շարք ընկերությունների հետ։
Պաշտպանության նախարարությունը պայմանագրեր կնքել է հայրենական 27 արտադրողների հետ։ 52 եռամյա պայմանագիր են կնքվել, որոնց գինը կազմում է այս պահի դրությամբ 171 միլիարդ, բայց այն մեծանալու միտում ունի։