Նորք-Մարաշից դեպի Կենտրոն նոր ճանապարհ է կառուցվում
Նորք Մարաշը Կենտրոնին կապող նոր՝ այլընտանքային ճանապարհ է կառուցվում՝ Արմենակյան փողոցի ծանրաբեռնված երթևեկությունը բեռնաթափելու համար։ Գարեգին Հովսփյան փողու Սարալանջին կապող ճանապարհը ունենալու է 1․4 կմ երկարություն։
«Մենք դիտարկում ու շարունակելու ենք կյանքի կոչել երթևեկության բեռնաթափմանն ուղղված նոր նախագծեր, որոնք իրականություն են դառնում Երևանի քաղաքապետարանի կողմից ներդրված եկամուտների ավելացման ջանքերի շնորհիվ: 2024թ. մենք մոտավորապես 40%-ով ավելացրել ենք Երևան քաղաքի եկամուտները, և այդ գումարներն ուղղվելու են նման ենթակառուցվածքների զարգացմանը»,- նշել է Տիգրան Ավինյանը։
Ճանապարհին զուգահեռ կառուցվելու են նաև նոր հեղեղատարներ, կոյուղատար, գազատար, էլեկտրամատակարարման համակարգեր, անցկացվելու է լուսավորության ցանց։
Սեպտեմբերի 19-ի կառավարության նիստում որոշում էր ընդունվել 4 միլիարդ 618 միլիոն դրամ հատկացնել 97․7 կմ ընդհանուր երկարությամբ 11 ճանապարհահատվածի միջին նորոգման համար: