
Հայաստանը միջազգային աստղագիտական օլիմպիադայում նվաճեց 3 ոսկե և 2 արծաթե մեդալ
Երևանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 5 աշակերտներ մասնակցել են Ռուսաստանի Սոչի քաղաքում անցկացված Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադային և նվաճել 3 ոսկե և 2 արծաթե մեդալ։
Թիմային հաշվարկով Հայաստանի թիմը զիջել է միայն Ռուսաստանի թիմին։
Ոսկե մեդալ են նվաճել Գոռ Հասրաթյանը (2025 թվականի շրջանավարտ, ԵՊՀ 1-ին կուրս), Նատալի Մարգարյանը (12-րդ դասարան), Ռուզաննա Շիրոյանը (12-րդ դասարան), արծաթե մեդալ՝ Բագրատ Բագրատյանը (12-րդ դասարան) և Անահիտ Գալստյանը (12-րդ դասարան)։
Թիմի ղեկավարը եղել է դպրոցի աստղագիտության օլիմպիական խմբակի ղեկավար Արտավազդ Հարությունյանը։