ԿրթությունՀայաստան

Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտորն ու պրոռեկտորը ձերբակալվել են

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը։ Այդ մասին տեղեկացրին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, ձերբակալվածները մեղադրվում են հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով վատնում, խարդախություն և կաշառք ստանալու մեջ։

Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ։ ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվածը ռեկտոր Սրբուհի Գևորգյանն է, ով այդ պաշտոնում է նշանակվել 2022 թվականին։