Ընթերցանության օլիմպիադան ներառվում է դպրոցական օլիմպիադաների կարգում
ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ՝ ոլորտում առկա խնդիրների և տարբեր քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ընթերցանության օլիմպիադան ներառել դպրոցական օլիմպիադաների կարգին։ Այս տարի պլանավորվում է այն անցկացնել 5-րդ և 6-րդ դասարաններում։
Կարևոր է, իհարկե, նաև որակը, որովհետև ակնհայտ է, որ ընթերցանության օլիմպիադան պետք է միտված լինի տեքստեր կարդալու և վերլուծելու հմտությունների զարգացմանը, այլ ոչ թե անգիր անելուն: Հուսով եմ՝ այդ մասով էլ որոշակի հետևողականություն կունենանք, որպեսզի առաջադրված խնդիրները ճիշտ հասցեագրվեն և լուծվեն, — նշում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Անտարես» հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը հավելեց, որ բազմաթիվ հետազոտություններ վկայում են, որ նոր միտքը ծնվում է մայրենի լեզվով։ Հետևաբար պետք է խթանել հայալեզու ընթերցանությանը։ Նա անդրադարձավ ընթերցանության մակարդակի բարձրացման, գրադարանավարների որակավորման, գրական միջավայրի զարգացման և այլ խնդիրների։