ԿրթությունՀայաստան

Հայաստանում հաստատվել է թանգարանների հավատարմագրման կարգը

Կառավարության հունվարի 9-ի նիստում ընդունվել է «Թանգարանների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները հաստատելու մասին» որոշումը։ Դրա կարգավորենպատակն է կարգավորել թանգարանների գործունեությունը, ներդնել միասնական չափորոշիչներ և ապահովել դրանց համապատասխանությունը միջազգային պահանջներին։

Հավատարմագրումը իրականացնելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ «Թանգարանների մասին» օրենքի և նոր հաստատված կարգի պահանջներին համապատասխան։ Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ որոշման նպատակն է մասնավոր կամ համայնքային նախաձեռնությամբ ստեղծված թանգարանները «թանգարան» հասկացությանը չափորոշիչներին լիարժեք համապատասխանացնելը՝ նպաստելով մշակութային կյանքի ապակենտրոնացմանը և աշխուժացմանը:։ Գործընթացն ապահովելու համար նախարարի հրամանով կստեղծվի թանգարանների հավատարմագրման մասնագիտական հանձնաժողով, որի կազմը և աշխատակարգը կհաստատվեն առաջիկայում։

Հավատարմագրված թանգարանները կստանան հատուկ վկայական և գրանցում հավատարմագրման գրանցամատյանում։ Վկայականը տրվելու է 10 տարի ժամկետով՝ վերահավատարմագրման հնարավորությամբ։

Այս գործընթացը կգնահատի թանգարանների գործունեության որակը, կառույցների հավակնությունները և համադրելի կդարձնի ազգային չափորոշիչները միջազգային պահանջներին։