ՀայաստանՏեխնոլոգիա

Կեղծ հաղորդագրություններ Signal-ում

Signal մեսենջերի վրա հարձակում է գնում։ Խարդախները փորձում են խաբել և գողանալ օգտատերերի տվյալները։ Հաղորդագրություններում նշվում է, որ ձեր հաշիվը վտանգված է, և, ինչպես միշտ, «պաշտպանություն» ակտիվացնելու նույն տեխնիկան է առաջարկվում։ Արդյունքում՝ անձանց տվյալները կարող են հայտնվել խարդախների մոտ։

Իսկ ի՞նչ պետք է անել։ Առաջինը՝ Չպետք է խուճապի մատնվել։ Նախ՝ պետք է հասկանալ, որ դա կեղծիք է և չպետք է պատասխանել նմանաբովանդակ նամակների։ Հաջորդը՝ պետք է ակտիվացնել երկփուլային անվտանգությունը և մուտքագրելլ թվային պին-կոդ։

Սոցիալական ցանցերը անընդհատ հայտնվում են նման խմբերի թիրախներում։ Մեդիափորձագետները ահազանգել էին նաև Whatsapp հավելվածում նման հարձակումների մասին։