Քաղաքացիները հասարակական տրանսպորտում կարող են անհպում վճարումներ իրականացնել
Երևանի հասարակական տրանսպորտում այժմ արդեն հնարավոր է վճարել Apple Pay-ով և Google Pay-ով։ Այս տեխնոլոգիան կիրառելու համար պետք է ունենալ Telcell Visa թվային քարտ, որը քաղաքացիները կարող են անվճար ստեղծել Telcell Wallet հավելվածում՝ առանց բանկ այցելելու։ Նման եղանակով վճարումներ կարելի է իրականացնել Երևանի հասարակական տրանսպորտում՝ ավտոբուսներում և տրոլեյբուսներում։
Վերցրած քարտը պետք է միացնել Apple Wallet-ին՝ iPhone-ների կամ Google Pay-ը՝ Andrioid-ների դեպքում։ Սա թույլ է տալիս վճարումներ իրականացնել հենց հեռախոսով։ Պարազապես անհրաժեշտ կլինի հեռախոսը մոտեցնել տրանսպորտի վալիդատորին։
Այս համակարգը թույլ է տալիս օգտվողներին խուսափել ավանդական քարտերով վճարելու դժվարություններից և ապահովում է ավելի արագ ու հարմար ճանապարհորդություն։ Հարցն այն է, թե ինչքանով կկարողանա Telcell ընկերությունը լիարժեքորեն իրականացնել նոր համակարգի ներդրումը, քանի որ արդեն տևական ժամանակ է, ինչ լիարժեք չեն աշխատում նույնիսկ վալիդատորները։
Հարկ է նշել նաև, որ այն քաղաքացիները, որոնք հանրային տրանսպորտի միասնական տոմսային փաթեթ էին գնել օնլայն տարբերակով՝ առանց Telcell-ի ֆիզիկական քարտ ձեռք բերելու, նրանց գործարքները ձախողվել էին։ Քաղաքացիները մեզ հետ զրույցում նշել էին, որ թեև գումարը վճարել են և փաթեթը գնել, այդպես էլ մինչև վերջ չեն կարողացել վճարումներ անել և ստիպված նոր տոմսեր են գնել։