ՀայաստանՊատահար

Իրավապահ մարմինների և քաղաքացու կարծիքները կրկին չեն համընկնում

Արդեն քանի օր է, ինչ համացանցում մեծ արձագանք է ստացել Վանաձորի ոստիկանների կողմից Տիգրան Ուլուբաբյանի ենթադրյալ խոշտանգման դեպքը։ Տուժողը հայտարարել էր, որ իրեն 8 հոգով ծեծել են, քաշել մազերից և հայհոյել։ Նա պահանջել էր պատասխանատվության ենթարկել բռնություն կիրառած ոստիկաններին։

Հարցը չէր կարող նաև անարձագանք մնալ Ներքին գործերի նախարարության կողմից։ Նախարար Արփինե Սարգսյանը այսօր մանրամասներ է հաղորդել դեպքի վերաբերյալ և հայտարարել, որ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում ծառայողական քննություն է հարուցվել, զուգահեռ՝ Քննչական կոմիտեում նաև քրեական վարույթ է նախաձեռնվել։

ԱԺ–ում Արփինե Սարգսյանը վստահեցրեց, որ Հայաստանում լինի ՀՀ քաղաքացի, թե ԼՂ–ից բռնի տեղահանված անձ, եթե կա անձի իրավունքների խախտման հետ կապված հարց, չկա որևէ տարբերություն։