ՀայաստանՍոցիալական

Նոյեմբերի 1-ից նոր օրենքներ կգործեն հանրային տրանսպորտից օգտվողների համար

2024 թվականի նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի ավտոբուսներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու կա՛մ 100 դրամանող մետաղադրամի առկայությունը, կա՛մ ավտոբուսում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Ծրագրով նախատեսվում է ամբողջովին վերացնել առձեռն գումարների հանձնումը վարորդներին։ Տվյալներ են ներկայացվել նաև, որ վերջին 4 ամիսների ընթացքում «Երևան ավտոբուս» ընկերության հասույթը շուրջ 3․9 տոկոսով գերազանցել է նախորդ 4 ամիսների ցուցանիշները։

Այս տարվա սեպտեմբերի աշխատանքայի օրերին հավաքագրվում է շուրջ 30-32 միլիոն դրամ։