Ցորենից՝ բրինձ․ Հայաստանը կախվածության մեջ է ռուսական ցորենից
«Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի ժամանակ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ ռազմավարական ապրանքները կարող են փոխվել, օրինակ՝ Հայաստանը ցորենից կարող է անցնել բրնձի։
Հայաստանի ցորենի հիմնական մատակարարը Ռուսաստանն է։ Հայաստանի մաքսային ծառայության տվյալներով՝ 2023 թվականին ներկրվել է 343,6 հազար տոննա ցորեն, որի 99 տոկոսը Ռուսաստանից։
2019 թվականից հետո Ռուսաստանից ցորեն ներկրելու թիվն ավելի է մեծացել։ Եթե 2019 թվականին ներկրվել էր 221,7 հազար տոննա ցորեն, ապա 2023 թվականից այս թիվն աճել է 120,9 հազար տոննայով։