Մարգարայի անցակետը 10 օրով բացվեց
Հայաստանի անունից հումանիտար օգնությունը Սիրիա տեղափոխող բեռնատարներն մարտի 21-ի առավոտյան ուղևորվել են հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետ։ Դեղորայքով, պարենով, առաջին անհրաժեշտության իրերով, հիգիենայի պարագաներով բեռնված բեռնատարները 10 օր՝ մարտի 21-ից մինչև մարտի 31-ը հայ-թուրքական սահմանով օգնություն կտանեն Սիրիա։ Միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող «Ապավեն» ընկերության 4 բեռնատարներ դեռ առավոտյան ուղարկվել էին Մարգարայի անցակետ։
Հիշեցնենք, որ մարտի 20-ի կառավարության նիստում որոշում էր ընդունվել բեռները Թուրքիայի տարածքով՝ ցամաքային ճանապարհով տեղափոխել Սիրիա։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում էր, որ այդ եղանակով մարդասիրական օգնության համար նախատեսված բեռներն առավել արագ և նվազ ծախսերով տեղ կհասնի։
32 տարվա ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ Մարգարայի անցակետը բացվում է հումանիտար բեռների համար։ Նախորդ անգամ 2023-ին բացվեց կամուրջը՝ երկրաշարժից տուժած Թուրքիային օգնություն ուղարկելու համար։