ԿրթությունՀայաստան

Տիգրան Սիմոնյանը նշանակվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր

Կառավարության հունվարի 16-ի նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի ընտրության արդյունքները։

2024 թվականի դեկտեմբերի 10-ին կայացած մրցույթին մասնակցելու համար հայտ էր ներկայացրել միայն մեկ թեկնածու՝ մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Սիմոնյանը։ Նիստին մասնակցած 18 հոգաբարձուների խորհրդի անդամներից 17-ը կողմ, 1-ը՝ դեմ քվեարկել են Սիմոնյանի թեկնածությանը։ Ընտրության արդյունքների համաձայն՝ Տիգրան Սիմոնյանը հաստատվել է ինստիտուտի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով։

Տիգրան Սիմոնյանը մինչ այս շուրջ մեկ տարի եղել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը։ Նա նշել է, որ հասկանում է այն պատասխանատվությունը, որն ստանձնում է փոփոխությունների այս փուլում։