ԿրթությունՀայաստան

Դավիթ Բեկի դպրոցը կփակվի․ ի՞նչ դիտարկումներ ունի այս մասով պատգամավոր Դավիթ Դանիելյանը

Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի դպրոցը կարող է փակվել՝ կրթական համակարգի օպտիմալացման ծրագրի շրջանակում։ Կառավարությունը նախատեսում է մի քանի գյուղերի դպրոցներ միավորել և կենտրոնացնել Արծվանիկում կառուցվող նոր, ժամանակակից դպրոցում։ Թեև ծրագիրը ներկայացվում է որպես կրթության որակի բարելավման քայլ, այն առաջացրել է Դավիթ Բեկի բնակիչների մտահոգությունը։ Բնակիչներից շատերը մտավախություն ունեն, որ դրա փակումը կհանգեցնի բնակչության արտահոսքի։ Թեմայի վերաբերյալ իր դիտարկումներով Amnews-ի հետ խոսել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակո պատգամավոր Դավիթ Դանիելյանը։

Ո՞ր փուլում է այս պահին կառավարության այն որոշումը, ըստ որի՝ Դավիթ Բեկի դպրոցը կփակվի և այնտեղ սովորող երեխաները կրթությունը կշարունակեն Արծվանիկում։ Որոշումը վերջնական է, թե քննարկումները դեռ շարունակվում են։

Ի՞նչ պատճառաբանություններ են ներկայացվել շենքի տեղափոխումը հիմնավորելու համար։ Ձեր կարծիքով՝ այդ պատճառներն արդյոք բավարարո՞ւմ են այդ քայլի անհրաժեշտությանը։

Դուք նշել եք, որ Դավիթ Բեկի դպրոցի շենքը թեթև վերանորոգմամբ կարող է շարունակել գործել։ Ի՞նչ խնդիրներ կան շենքում այս պահին։

Դավիթ Բեկի բնակիչների կարծիքը հաշվի առնվո՞ւմ է։ Ի՞նչ տրամադրություններ կան գյուղում այդ մասով՝ մանավանդ, որ նոր դպրոցը կառուցվում է Արծվանիկի պոչամբարի շրջակայքում, ինչը առողջության տեսակետից կարող է վնասակար լինել երեխաների համար։