ԿրթությունՀայաստան

Հանրակրթական դպրոցների տնօրենների ընտրության կարգում փոփոխություններ են կատարվել

ՀՀ կառավարությունը հաստատել է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների ընտրության և նշանակման կարգի փոփոխությունները։ Տնօրենների նշանակման գործընթացը դարձել է եռափուլ․ հավակնորդները նախ անցնում են հավաստագրման գործընթաց, ապա ներկայացնում են դպրոցի զարգացման ծրագիր, որը ստուգվում է անկախ փորձագիտական կազմակերպության կողմից։ Դրական եզրակացության դեպքում հավակնորդը մասնակցում է հարցազրույցի՝ ԿԳՄՍ նախարարության և լիազոր մարմինների հանձնաժողովում։

Բացի այդ, ներդրվել է փորձաշրջանի ինստիտուտ․ եթե հավակնորդն ստացել է հանձնաժողովի 4 դրական գնահատական, նա նշանակվում է 1 տարվա փորձաշրջանով։ Նրա աշխատանքն այդ ընթացքում վերահսկվելու է մենթորի կողմից, ով փորձաշրջանի ավարտին կտա գնահատական։

Անդրեասյանը նշել է, որ գործընթացի ընթացքում ի հայտ են եկել խնդիրներ․ օրինակ՝ զարգացման ծրագրի փորձաքննության փուլն անցնում է հավակնորդների ընդամենը 13%-ը, իսկ հարցազրույցի փուլը՝ նախորդ փուլը հաղթահարածների 38%-ը։ Կառավարության որոշմամբ՝ հնարավոր է դարձել տնօրեն գործուղել այն հաստատություններ, որտեղ մրցույթի արդյունքում տնօրեն չի նշանակվում։

Նոր փոփոխությամբ առաջարկվում է նաև զարգացման ծրագրի դրական եզրակացություն ունենալու, սակայն հարցազրույցի փուլը 2 անգամ չհաղթահարելու դեպքում տնօրենի հավակնորդը պետք է նորից զարգացման ծրագիր ներկայացնի, եթե մասնագիտական հանձնաժողովը բացասական է գնահատել զարգացման ծրագրի այս կամ այն բաղադրիչը: