
Հայաստանի կինոթատրոններում պարտադիր կդառնա օտարերկրյա ֆիմերի հայերեն ցուցադրությունը
Երևանում մի քանի կինոթատրոններ կան, որտեղ ամեն օր տարբեր ֆիլմեր են ցուցադրվում։ Քաղաքացիների որոշ մասին այդ ֆիլմերը հասանելի չեն, որովհետև օտար լեզվով են ցուցադրվում։ Amnews-ը ուսումնասիրել է տարբեր կինոթատրոնների սեպտեմբերի 10-ի ֆիլմացուցակը և պարզել, որ ֆիլմերը հիմնականում ցուցադրվում են ռուսերեն լեզվով։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ «Սինեմա Սթար Դալմայի» 8 ֆիլմերից միայն 1-ն է հայերեն, «Կինոմոսկվայում»՝ 9 ֆիլմից 5-ը, «Երևան Մոլ-ում»՝ 5-ից 1-ը։ Հենց սրան էին ուղղված Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 10-ի
Հայաստանում օտարալեզու ֆիլմերի հայերեն թարգմանությունը պարտադիր կդառնա 2026 թվականի հունվարից, ոչ թե 2030 թվականից, ինչպես նախատեսված էր նախկին օրենքով: Այս մասին Ազգային ժողովի սեպտեմբերի 10-ի նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով «Լեզվի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը։
Նախարարը հիշեցրեց, որ 2021-ին ընդունված «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքը նախատեսում էր, որ պահանջը ուժի մեջ մտնի 2030-ին։ Նոր փոփոխությամբ՝ Հայաստանի բոլոր կինոթատրոններում և հեռուստատեսությունում ցանկացած օտարալեզու ֆիլմ պետք է ցուցադրվի հայերեն թարգմանությամբ՝ ձայնային կրկնօրինակման կամ ենթագրերի միջոցով։
Կարծում եմ՝ սա շատ ուշ է: Եվ հիմա մենք բերում ենք «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի փոփոխություն, որն առաջիկայում կհասնի Ազգային ժողով, և մենք կկարողանանք դա քննարկել աշնանային նստաշրջանում: Դրանով առաջարկում ենք, որ այդ կարգավորումն ուժի մեջ մտնի 2026 թվականի հունվարից, որովհետև, կարծում եմ, դա առանցքային է, և տեխնոլոգիական լուծումներն էլ թույլ են տալիս, որպեսզի, օրինակ, հայերեն ենթագրերով ֆիլմերի հեռարձակումը, որը շատ պարզ լուծում է, և կարող է իրականացվել՝ առանց մեծ ջանքերի, և դառնա օրենսդրական պահանջ,- ասաց Ժաննա Անդրեասյանը:
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ անկախության հանրաքվեից անցել է 34 տարի, բայց այսօր դեռ կինոթատրոններում շատ ֆիլմեր ցուցադրվում են ռուսերենով, ուստի փոփոխությունը կարևոր քայլ է լեզվի պահպանության և հասանելիության համար։