
Ամանորը աշխարհի տարբեր անկյուններում
Աշխարհի տարբեր անկյուններում Ամանորը նշվում է յուրահատուկ ավանդույթներով, որոնք արտացոլում են յուրաքանչյուր ազգի մշակույթն ու պատմությունը: Չնայած տոնի գլոբալ բնույթին, յուրաքանչյուր երկիր ունի յուրահատուկ ավանդույթներ և միջոցառումներ, որոնք արտահայտում են տվյալ ժողովրդի մշակույթը և պատմությունը։ Ահա մի քանի հետաքրքիր օրինակ, թե ինչպես են տարբեր երկրներում նշում Ամանորը:
Իսպանիայում մարդիկ սպասում են կեսգիշերին, որպեսզի ուտեն 12 հատիկ խաղող՝ յուրաքանչյուր զանգի հետ: Յուրաքանչյուր խաղող խորհրդանշում է տարվա մեկ ամիսը։ Իսպանացիները հավատում են, որ խաղողներից յուրաքանչյուրը իրենց հաջողություն են բերելու ողջ ըարվա ընթացքում։
Չնայած Չինաստանը Նոր տարին նշում է ըստ լուսնային օրացույցի, Ամանորը ևս տոնվում է դեկտեմբերի 31-ին: Չինական ավանդույթներով՝ այդ գիշեր մարդիկ մաքրում են տները՝ դեն նետելով անցյալ տարվա «վատ» էներգիան: Տոնակատարությունները ներառում են զարդարանքներ կարմիր լապտերներով, որոնք բարեբախտության նշան են:
Ֆինլանդիայում Ամանորի ավանդույթներից մեկն է մոմի հալեցումը: Մոմը հալեցնում են և գցում սառը ջրի մեջ՝ ձևավորված ֆիգուրներով գուշակելով գալիք տարվա հաջողությունները կամ դժվարությունները:
Ռուսաստանում Ամանորը համարվում է տարվա ամենասիրված տոնը: Ավանդույթի համաձայն՝ մարդիկ գրում են իրենց ամենանվիրական ցանկությունը թղթի վրա, ապա այրում այն, մոխիրը խառնում գինու մեջ և խմում մինչև կեսգիշեր: Այսպես նրանք հավատում են, որ կիրականան իրենց երազանքները։
Հայաստանում Ամանորը ընտանեկան տոն է, որտեղ մարդիկ ոչ միայն հավաքվում են հարազատների հետ, այլև այցելում ընկերներին ու հարազատներին՝ շնորհավորելով և նվերներ փոխանակելով: Տոնական սեղանը հարուստ է ավանդական ուտեստներով, ինչպիսիք են տոլման և գաթան: