
Հայտնի է, թե ովքեր կմասնակցեն «Դեպի Եվրատեսիլ» նախագծում
«Դեպի Եվրատեսիլ» նախագծում ելույթ կունենան 12 մասնակիցներ։ Նրանց շարքում են Աթենա Մանուկյանը, Անահիտ Ադամյանը, Անահիտը և Գասոյաը, Արսեն Գրիգորյանը և Կամիլը, Գևորգ Հարությունյանը, Մելս Դանիելյանը, Միլենա Միրիջանյանը, Պարգը, Սիմոնը, Սևագիրը, Ֆլորա Բիչախչյանը, ALTSIGHT-ը։ «Դեպի Եվրատեսիլ»-ը տեղի կունենա փետրվարի 16-ին՝ ժամը 19։00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Աթենա Մանուկյանը ծնվել և մեծացել է Հունաստանում։ Նա «Chains On You» երգով պետք է ներկայացներ Հայաստանը 2020 թվականի Եվրատեսիլում, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով մրցույթը չեղարկվել է։ Աթենան մի շարք երգերի հեղինակ է։
Անահիտ Ադամյանը հիմնականում մասնակցել է ռուսական տարբեր երաժշտական նախագծերի և հաջողություններ գրանցել։ Նա նույնպես մի շարք հեղինակային երգեր ունի։
Անահիտ Հակոբյանը հայտնի է տարբեր միջոցառումներում ու նախագծերում իր ելույթներով։ Գասոլինան հանդես է գալիս ռեպ ժանրում։ «Դեպի Եվրատեսիլ» ծրագրի շրջանակներում նրանք միավորվել են։
Գևորգ Հարությունյանը ներկայացրել է Հայաստանը «Նոր ալիք-2018» միջազգային երաժշտական ամենամյա մրցույթում և զբաղեցրել երկրորդ տեղը։ 2017 և 2018 թվականներին մասնակցել է նաև «Դեպի Եվրատեսիլ» երգի մրցույթին։
Մելս Դանիելյանը երգիչ է և լուսանկարիչ։ Նրա մասին համացանցում շատ քիչ տեղեկություններ կան։ Սիմոն Հովհաննիսյանի մասին նույնպես շատ ինֆորմացիա չկա։ Նա մի քանի երգերի հեղինակ է։
Արսեն Գրիգորյանը և Կամիլը հանդես են գալիս իրար հետ։ Արսեն Գրիգորյանը տարբեր երաժշտական մրցանակաբաշխությունների ժամանակ արժանացել է բազմաթիվ մրցանակների` «Տարվա հիթ», «Տարվա տեսահոլովակ» և այլն։ Նկարահանվել է մի շարք ֆիլմերում։
Միլենա Միրիջանյանը երիտասարդ երգչուհի է։ Նա մասնակցել է «Երգ Երգոց Նոր ձայներ» հեռուստանախագծին։
Պագը երաժիշտ է։ Իսկական անունը Պարգև Վարդանյան է։ Նա երկար տարիներ ապրել է Ռուսաստանում։ Մի շարք երգերի և սաունդրեքների հեղինակ է։
«Սևագիր» ռոք խմբում ընդգրկված են երեք երաժիշտներ՝ կիթառահար և երգիչ Էմ Կալմուխյանը, բասկիթառահար Սահակ Ղազարյանը և հարվածային գործիքների կատարող Կորյուն Բոբիկյանը: Բոլոր երգերի խոսքերի և երաժշտության հեղինակը Էմ Կալմուխյանն է: Շուտով նրանք պատրաստվում են ալբոմ թողարկել՝ «Ձեռագիր» անունով՝ բաղկացած 10 երգից։ Խումբը ձևավորվել է 2023 թվականին։
Ֆլորա Բիչախչյանը ապրել է Ռուսաստանում և մասնակցել տարբեր երաժշտական նախագծերի։ Նրան մեծ ճանաչում էր բերել «Ну-ка, все вместе!» ռուսական հեռուստամրցույթը։
ALTSIGHT-ը նույնպես երաժշտական ռոք խումբ է, որի անդամներն են կիթառիստ Կարապետ Բուռնազյանը, հարվածային գործիքնեահար Դմիտրի Հովհաննիսյանը և Սարգիս Բուռնազյանը։ Խումբը սկզբում հանդես է եկել «Ալտերնատիվ» անունով։
,