Պայթյուն Սեբաստիայի փողոցում
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 16։43-ին Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 37/3 հասցեում գտնվող հեղուկ գազի լցակայանում պայթյուն է եղել։ Կա 3 տուժած։ Այդ մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։
Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել հեղուկ գազալցակայանի շինության տեխնիկական հատվածում։