Առաջատարը նույնն է, չեմպիոնի գլխավոր հավակնորդը կրկին չհաղթեց․ ավարտվեց Fastex ՀՊԼ-ի 6-րդ տուրը
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում պայքարն ավելի է մեծանում։ 7-րդ տուրից հետո առաջատարը շարունակում է մնալ Չարենցավանի «Վանը»։
7-րդ տուրը մեկնարկեց սեպտեմբերի 18-ին Աբովյանում, որտեղ «Ալաշկերտը» տանտիրոջ կարգավիճակով մրցեց Կապանի «Գանձասարի» դեմ։ Թիմերը միասին 4 գոլ խփեցին։ «Ալաշկերտից» աչքի ընկան Ժոզե Էմբալոն և Պետրոս Ավետիսյանը։ «Գանձասարից» աչքի ընկան Աշոտ Քոչարյանն ու Իսրայել Օպոկուն։
Օրվա մյուս խաղը «Ուրարտուի» մարզադաշտում էր, որտեղ տանտերերը մրցեցին «Վեսթ Արմենիայի» դեմ։ Հանդիպման 3-րդ րոպեից 10 ֆուտբոլիստով մնացած «Ուրարտուն» չկարողացավ միավոր վաստակել հետնապահի դեմ խաղում։ 8-րդ րոպեին Զախար Տարասենկոն առաջ մղեց հյուրեին։ 16-րդ րոպեին ավագ Ժիրայր Մարգարյանը հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Խաղի ավելացված ժամանակի 7-րդ րոպեին Յուսուֆ Ադենկուլ Իբրահիմը հեղինակեց «Վեսթ Արմենիայի» հաղթական գոլը։
Սեպտեմբերի 19-ին Չարենցավանում «Վանը» մրցեց չեմպիոնի գլխավոր հավակնորդի՝ «Նոայի» դեմ։ Ռուի Մոտայի սաները բացեցին խաղի հաշիվը Ուլադ Օմարի գոլի շնրոհիվ, սակայն «Վանը» երկրորդ կեսում կարողացավ հավասարեցնել հաշիվը Օլավալե Ֆառայոլայի գոլի շնորհիվ։ 63-րդ րոպեից հետո 10 ֆուտբոլիստով մնացած «Վանը» կարողացավ հաշիվը պահպանել ու վաստակել 1 միավոր։
Օրվա մյուս խաղում «Արարատ-Արմենինան» ՀՖՖ Տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայում ջախջախիչ հաղթանակի հասավ Գյումրիի «Շիրակի» նկատմամբ։ «Արարատ-Արմենիան» 4 անպատասխան գնդակ ուղարկեց Դարկո Վուկաշինովիչի պաշտպանած դարպասը։ Գոլերով աչքի ընկան Արմեն Համբարձումյանը, Ժոաո Կեյրոսը, Արթուր Սերբոյանը և Մեթյու Գբոմադուն։
Տուրի վերջին խաղում գործող չեմպիոն «Փյունիկը» 4։1 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին։ Ջունիոր Սպորտ մարզադաշտում կայացած խաղում «նռնագույններից» գոլի հեղինակ դարձան Ագդոն Մենեզեսը, ժունինիոն, Յուսուֆ Օտուբանջոն և Սերժ Դեբլեն։ «Բանակայինների» միակ գոլը հեղինակեց Գոռ Առաքելյանը։
7-րդ տուրից հետո ռմբարկուների աղյուսակն ունի հետևյալ տեսքը․
1․ Ջոն Բատիգի («Վան») — 6 գոլ,
2․ Իվան Իգնատև («Ուրարտու») — 4 գոլ,
2․ Մուսա Կանտե («Արարատ») — 4 գոլ։
7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետրևյալ տեսքը․
1․ «Վան» — 7 խաղ, 14 միավոր Խ/Բ +12
2․ «Ուրարտու» — 6 խաղ, 13 միավոր Խ/Բ +8
3․ «Արարատ» — 6 խաղ, 13 միավոր Խ/Բ +5
4․ «Արարատ-Արմենիա» — 5 խաղ, 12 միավոր Խ/Բ +5
5․ «Փյունիկ» — 5 խաղ, 10 միավոր Խ/Բ +5
6․ «Նոա» — 4 խաղ, 7 միավոր Խ/Բ +5
7․ «Շիրակ» — 7 խաղ, 6 միավոր Խ/Բ -12
8․ «Ալաշկերտ» — 6 խաղ, 5 միավոր Խ/Բ -5
9․ ԲԿՄԱ — 6 խաղ, 4 միավոր Խ/Բ -4
10․ «Վեսթ Արմենիա» — 5 խաղ, 3 միավոր Խ/Բ -11
11․ «Գանձասար» — 5 խաղ, 1 միավոր Խ/Բ -12