ՀայաստանՍպորտ

Շախմատի համաշխարհային օլիմպիադայում կանանց հավաքականը չկարողացավ հաղթել ուկրաինային

Հունգարիայում ավարտին մոտեցող շախմատի համաշխարհային օլիմպիադայում կանանց Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել ուկրաինացիներին։

Միակ հաղթանակը տարավ Աննա Սարգսյանը։ Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքիով։ Պարտություն կրեց Էլինա Դանիելյանը։

9-րդ մրցափուլից հետո Հայաստանի հավաքականն ունի 14 միավոր ու 4-րդն է։ Վերջին 2 տուրից առաջ առաջատարը Ղազախստանն է 16 միավորով։