Շախմատի համաշխարհային օլիմպիադայում տղամարդկանց հավաքականը հաղթեց գերմանացիներին
Հունգարիայում ավարտին մոտեցող շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթանակ տոնեց գերմանացիների նկատմամբ։
Գաբրիել Սարգսյանի հաղթանակի շնորհիվ մեր տղաները առավելության հասան 2,5։1,5 հաշվով։ Մյուս երեք գրոսմայստերները՝ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանն ու Կարեն Գրիգորյանը, իրենց պարտիաները ավարտեցին ոչ-ոքիով։
9-րդ մրցափուլից հետո Հայաստանի հավաքականն ունի 14 միավոր ու 9-րդն է։ Վերջին 2 տուրից առաջ առաջատարը Հնդկաստանն է 17 միավորով։